CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ68

Կռվողը մենք ենք, բայց…

Կռվողը մենք ենք, բայց…

«Մեր փոխարեն ոչ ոք չի կռվելու», «հույսներս պիտի միայն մեր վրա դնենք»՝ այդպիսի արտահայտություններ ես կրկին լսեցի, երբ պարզ դարձավ, որ ապրիլի 5-ին մեզ «անվտանգության գործիքներ» չտվեցին: Այն, որ մեր պետության անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է մենք (այսինքն՝ ՀՀ պետական կառույցները եւ ՀՀ քաղաքացիներս) ապահովենք՝ դա կասկածից վեր է: 
Մենք պետք է ընդունենք երկու իրողություն: Առաջինն այն է, որ Ադրբեջանի հետ պատերազմը չի ավարտվել՝ ոչ մի «խաղաղության դարաշրջան» չկա եւ ոչ մի «խաղաղության օրակարգ»՝ որպես պատերազմը կանխելու երաշխավորված քայլերի հաջորդականություն, գոյություն չունի: Հետեւաբար, պետք է պատրաստվել երրորդ, չորրորդ, հինգերորդ պատերազմների: Դա իրողություն է, ոչ թե մի խումբ միլիտարիստների, ռեւանշիստների կամ «պատերազմի հրձիգների» ցանկություն: Երկրորդ՝ Հայաստանի նման երկիրը պաշտպանվելու համար պետք է օգտագործի այլ պետությունների ռազմական, դիվանագիտական եւ քաղաքական հնարավորությունները: Կռվողն, այո, մենք ենք (կամ այլ պատերազմներում՝ Իսրայելն է, Ուկրաինան է), բայց առանց աջակցության մենք չենք կարող կռվել: 
1992-94 թվականներին, երբ հասանք լուրջ հաջողությունների, 2016-ին, երբ թշնամին շոշափելի առավելությունների չհասավ, ինչպես նաեւ 2020-ին, երբ պարտվեցինք, երեք դեպքում էլ կռվողը մենք էինք: Բայց մենք տարբեր ձեւով էինք կռվում, որովհետեւ պետությունը տարբեր ձեւով էր կազմակերպում այդ կռիվը, իսկ «կազմակերպելու» մեջ մտնում են նաեւ արտաքին աշխարհի հետ հարաբերությունները: Երբ Հայաստանի իշխանության քարոզիչներն ասում են, որ Արեւմուտքի այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյան «խստորեն զգուշացրել է Ալիեւին, եւ նա այլեւս չի համարձակվի հարձակվել», դա չի համապատասխանում իրականությանը՝ անկախ նրանից՝ դա անկե՞ղծ է ասվում, դրամաշնորհի դիմա՞ց, թե՞ պետությունից ինչ-որ «թխվածքաբլիթի» ակնկալիքով: Այս պահին նման բան չկա: 
Պուտինը նույնպես նման ազդանշաններ չի ուղարկում Ալիեւին, այլ, ամենայն հավանականությամբ, ճիշտ հակառակը՝ ցանկանում է Ադրբեջանի ձեռքով պատժել մեզ’ «արեւմտյան ձգտումների» համար:
Իմ մոտեցումն այս հարցում զուտ պրագմատիկ է՝ ով աջակցելու է մեզ հաջորդ պատերազմների ժամանակ, օգնելու է, որ մենք չկորցնենք մեր ինքնիշխան տարածքները, նրա հետ էլ պետք է գործ բռնել: Եթե դա մի աշխարհաքաղաքական կենտրոն է, լավ է: Եթե դրանք մի քանիսն են՝ ավելի լավ: 


Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ»

 

  • Լրահոս
  • Close
Ես Վերահաստատում Եմ Միացյալ Նահանգների Աջակցությունը Ադրբեջանի Անկախությանը, Տարածքային Ամբողջականությանը Եւ Ինքնիշխանությանը. Բլինքեն

28-05-2024 | 12:35

Ես վերահաստատում եմ Միացյալ Նահանգների աջակցությունը Ադրբեջանի անկախությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը. Բլինքեն
Դեբեդի Եւ Աղստևի Ավազաններում Ջրի Ելքերի Նվազում Է Դիտվել. Շմն

28-05-2024 | 12:13

Դեբեդի և Աղստևի ավազաններում ջրի ելքերի նվազում է դիտվել. ՇՄՆ
Ալիևին Կոչ Ենք Անում Ազատ Արձակել Բաքվում Ապօրինաբար Պահվող Բոլոր Հայ Գերիներին. Լեմկինի Ինստիտուտ

28-05-2024 | 11:43

Ալիևին կոչ ենք անում ազատ արձակել Բաքվում ապօրինաբար պահվող բոլոր հայ գերիներին. Լեմկինի ինստիտուտ
Հհ-Ում Խորքային Փոփոխությունների Պահանջով Ընդվզումն Այսօր Վերածվել Է Համաժողովրդական Անհամաձայնության. Հայտարարություն

28-05-2024 | 09:56

ՀՀ-ում խորքային փոփոխությունների պահանջով ընդվզումն այսօր վերածվել է համաժողովրդական անհամաձայնության. հայտարարություն
Որոնք Են Աղետի Գոտի Հայտարարված Համայնքները

28-05-2024 | 09:55

Որոնք են աղետի գոտի հայտարարված համայնքները
Ադրբեջանցիները Պղծել Են Բերդաձորի Զոհված Ազատամարտիկներին Նվիրված Հուշահամալիրը

28-05-2024 | 09:54

Ադրբեջանցիները պղծել են Բերդաձորի զոհված ազատամարտիկներին նվիրված հուշահամալիրը
Այսօր Հրամայական Է, Որ Միասնական, Աննկուն Ու Հաստատակամ Լինենք՝ Ընդդեմ Մեր Կյանքը Փոթորկող Մարտահրավերների․ Գարեգին Բ

28-05-2024 | 09:51

Այսօր հրամայական է, որ միասնական, աննկուն ու հաստատակամ լինենք՝ ընդդեմ մեր կյանքը փոթորկող մարտահրավերների․ Գարեգին Բ
Արգենտինայի Վարչապետը Հրաժարական Է Տվել

28-05-2024 | 09:49

Արգենտինայի վարչապետը հրաժարական է տվել
Մեծ Բրիտանիան Ստեղծում Է Էներգետիկ Թնդանոթ, Որը Թույլ Կտա Խոցել Անօդաչու Թռչող Սարքերը՝ Ծախսելով 13 Ցենտ

28-05-2024 | 09:41

Մեծ Բրիտանիան ստեղծում է էներգետիկ թնդանոթ, որը թույլ կտա խոցել անօդաչու թռչող սարքերը՝ ծախսելով 13 ցենտ
Այրում Քաղաքն՝ Այսօր

27-05-2024 | 21:39

Այրում քաղաքն՝ այսօր
Դեսպանատներն Արցախցիներին Վիզա Չեն Տալիս

27-05-2024 | 19:09

Դեսպանատներն արցախցիներին վիզա չեն տալիս
Ֆոտոշարք. Տոնախմբվեց Սուրբ Հռիփսիմյանց Կույսերի Հիշատակը 27/05/2024

27-05-2024 | 17:02

Ֆոտոշարք. Տոնախմբվեց Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը 27/05/2024
Բագրատ Սրբազանի Եպիսկոպոսական Կարգը Պահպանվում Է, Դադարեցված Է Նրա Եկեղեցական Եւ Վարչական Ծառայությունը

27-05-2024 | 15:39

Բագրատ Սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է, դադարեցված է նրա եկեղեցական և վարչական ծառայությունը
Մեր Ծառայությունները, Մարմինները Օպերատիվ Ձևով Արձագանքել Են, Աշխատել Են․ Փաշինյանը Լոռու Եւ Տավուշի Մարզերում Արտակարգ Իրավիճակի Կառավարման Օպերատիվ Շտաբի Նիստ Է Անցկացրել (Տեսանյութ)

27-05-2024 | 15:14

Մեր ծառայությունները, մարմինները օպերատիվ ձևով արձագանքել են, աշխատել են․ Փաշինյանը Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի նիստ է անցկացրել (տեսանյութ)
Ազդանշան Տալու Համար Քաղաքացու Գլուխը Ջարդել Են, Հիմա Կարում Են. Բագրատ Սրբազան

27-05-2024 | 14:26

Ազդանշան տալու համար քաղաքացու գլուխը ջարդել են, հիմա կարում են. Բագրատ Սրբազան

Նմանատիպ լուրեր

Ես վերահաստատում եմ Միացյալ Նահանգների աջակցությունը Ադրբեջանի անկախությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը. Բլինքեն

Տարածաշրջանային լուրեր

Calendar28-05-2024

Դեբեդի և Աղստևի ավազաններում ջրի ելքերի նվազում է դիտվել. ՇՄՆ

Լուրեր

Calendar28-05-2024

Ալիևին կոչ ենք անում ազատ արձակել Բաքվում ապօրինաբար պահվող բոլոր հայ գերիներին. Լեմկինի ինստիտուտ

Տարածաշրջանային լուրեր

Calendar28-05-2024

ՀՀ-ում խորքային փոփոխությունների պահանջով ընդվզումն այսօր վերածվել է համաժողովրդական անհամաձայնության. հայտարարություն

Լուրեր

Calendar28-05-2024

Որոնք են աղետի գոտի հայտարարված համայնքները

Լուրեր

Calendar28-05-2024

Ադրբեջանցիները պղծել են Բերդաձորի զոհված ազատամարտիկներին նվիրված հուշահամալիրը

Լուրեր

Calendar28-05-2024

Այսօր հրամայական է, որ միասնական, աննկուն ու հաստատակամ լինենք՝ ընդդեմ մեր կյանքը փոթորկող մարտահրավերների․ Գարեգին Բ

Լուրեր

Calendar28-05-2024

Արգենտինայի վարչապետը հրաժարական է տվել

Միջազգային լուրեր

Calendar28-05-2024