CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ414

Լուսանկարչական աշխատանքների ցուցադրություն

Լուսանկարչական աշխատանքների ցուցադրություն

Թեքեյան կենտրոնում բացվեց լուսանկարչական աշխատանքների ցուցադրություն։ Այն կազմակերպվել է Հայաստանի, ԱՄՆ և Կանադայի Թեքեյան մշակութային միությունների կողմից անցկացվող «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում։

Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանը ողջունեց ներկաներին և մրցույթի մասնակիցներին: Նա ուրախությամբ նկատեց, որ որոշակի դադարից հետո «Գեղարվեստական լուսանկարչություն» անվանակարգը նորից մաս է կազմում միջազգային մրցանակաբաշխության կազմում: 

«Շատ խորհրդանշական է, որ այս անվանակարգի հանձնաժողովը նախագահում է այդ ոլորտի «Վահան Թեքեյան» առաջին մրցանակակիրներից, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Սևադան: Նրա նախագահությամբ էլ կորոշվի հաջորդ մրցանակակիրը»,-նշեց Ռուբեն Միրզախանյանն ու հաջողություն մաղթեց մասնակիցներին: 

Հանձնաժողովի նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Սևադան կարևորեց «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխության շրջանակներում լուսանկարչության ոլորտը նորից ներգրավելու համար` միաժամանակ կարևորելով մշակույթի ոլորտում Հայաստանի և աշխարհի մի շարք երկրներում Թեքեյան մշակութային միությունների ծավալած աշխատանքը: 
««Վահան Թեքեյան» մրցանակը շատ պատվաբեր է` անկախ դրամական չափից: Ուրախ եմ, որ լավ աշխատանքներ են ներկայացված մրցույթին, այդ թվում նաև ուսանողների, որոնց համար սա մրցույթներին մասնակցելու լավագույն  փորձառություն է: Ափսոսում եմ, որ քիչ հեղինակներ են ներկայացված. չէ՞ որ Հայաստանում կան մեծ թվով տաղանդավոր լուսանկարիչներ և ցանկալի կլիներ, որ նրանց աշխատանքները ևս ցուցադրվեին»,-նշեց Սամվել Սևադան և վստահեցրեց, որ գնահատելիս հանձնաժողովը անաչառ է լինելու` առաջին հերթին հաշվի առնելով գեղարվեստական կողմն ու լուսանկարչական վարպետությունը: 

15 լուսանկարիչ մրցույթի է ներկայացրել 2019- 2020 թվականների ընթացքում կատարած լուսանկար կամ ֆոտաշարք։ Աշխատանքներից միայն մեկը կարժանանա «Վահան Թեքեյան» մրցանակի և դրամական պարգևի` 1500 ԱՄՆ դոլար:
Մասնակիցների շարքում են ինչպես փորձառու, հանրությանը քաջածանոթ լուսանկարիչներ, այնպես էլ ոլորտի նորահայտ անուններ, այդ թվում նաև ուսանողներ։

Մասնագիտությամբ ինժեներ Արմեն Ենգոյանի համար լուսանկարչությունը սկզբում սիրելի զբաղմունք էր, հետո համոզվեց, որ այն հոբբից վերածվել է մասնագիտության։ Նա մրցույթի այն մասնակիցներից է, որ բազմիցս մասնակցել է մրցույթների, արժանացել պարգևների, սակայն խոստովանում է՝  իրեն հետաքրքիր է տեսնել բոլորի աշխատանքները, սկսնակների դեպքում՝ նկատել ու վերհիշել այն ճանապարհը, որով ինքն էլ է անցել։ 

Խոսելով լուսանկարների սև-սպիտակ շարքի մասին՝ լուսանկարիչն ընդգծում է՝ գունավոր նկարները «շատախոս են», իսկ սև և սպիտակ գույները որոշ պատկերների դեպքում դիտողին հնարավորություն են տալիս ամբողջացնել նկարը՝ հաղորդելով դրան իրենց տրամադրությունն ու գույները։ 

Մրցույթի պայմաններն ազատ էին. յուրաքանչյուր լուսանկարիչ մրցույթին և ֆոտոարվեստի սիրահարների դատին  է ներկայացրել իր լավագույն աշխատանքը, որում իր ապրումներն էին, հույզերն ու  լուսանկարչական ուրույն ձեռագիրը։ 
Լուսանկարների թեմատիկան բազմազան էր՝ արևածագից մինչև գյուղական առօրյա, քաղաքային տեսարժան վայրերից մինչև ծաղկաշատ այգիներ: Շատերի լուսանկարներն Արցախից էին՝ կարոտի ու սպասումի, պահի վայելքը վերհիշելու ցանկությամբ ու լուռ ափսոսանքի բովանդակությամբ։

Ի դեպ, ցուցադրությունը բաց կլինի մինչև սեպտեմբերի 30-ը։ 

Նշենք, որ արդեն 27-րդ անգամ Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը ԱՄՆ և Կանադայի Թեքեյան մշակութային միության հետ համատեղ անցկացնում է «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությունը։ Մրցանակաբաշխությանը մասնակցում են բազմաթիվ արվեստագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ սփյուռքից։ Տարիների ընթացքում այն դարձել է ամենահեղինակավոր և ամենասպասված մշակութային մրցույթներից մեկը։ «Վահան Թեքեյան» մրցանակի են արժանացել բազմաթիվ հայ անվանի արվեստագետներ։

  • Լրահոս
  • Close
Դիմում Եմ Սփյուռքին. Համախմբվեք, Այս Շարժումը Դարձրեք Համազգային

11-05-2024 | 20:26

Դիմում եմ Սփյուռքին. համախմբվեք, այս շարժումը դարձրեք համազգային
Ադրբեջանցիները Հիմնահատակ Ոչնչացրել Են Բերձորի Սբ. Համբարձում Եկեղեցին

11-05-2024 | 17:39

Ադրբեջանցիները հիմնահատակ ոչնչացրել են Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին
«Տավուշը Հանուն Հայրենիքի» Շարժումը Կոչ Է Արել Նիկոլյանին Դադարեցնել Արդեն 20 Օր Տևող Հացադուլը

11-05-2024 | 14:42

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է արել Նիկոլյանին դադարեցնել արդեն 20 օր տևող հացադուլը
Մենք Սատար Կը Հանդիսանանք Այդ Նպատակին Եւ Նեցուկ Պիտի Կանգնինք Անոր Իրականացման․ Տէր Հայկազուն Արքեպիսկոպոս Նաճարեան

11-05-2024 | 11:54

Մենք սատար կը հանդիսանանք այդ նպատակին եւ նեցուկ պիտի կանգնինք անոր իրականացման․ Տէր Հայկազուն Արքեպիսկոպոս Նաճարեան
«Արամ Խաչատրյան» Հիմնադրամը Եւ Խաչատրյանի Միջազգային Փառատոնը Կներկայացվեն Եվրոպական Փառատոների Ասոցիացիայի Գագաթնաժողովին

11-05-2024 | 11:41

«Արամ Խաչատրյան» հիմնադրամը և Խաչատրյանի միջազգային փառատոնը կներկայացվեն Եվրոպական փառատոների ասոցիացիայի գագաթնաժողովին
Ֆրանսիան Իսրայելին Կոչ Է Անում Դադարեցնել Ռաֆահում Գործողությունը

11-05-2024 | 11:35

Ֆրանսիան Իսրայելին կոչ է անում դադարեցնել Ռաֆահում գործողությունը
Ադրբեջանը Շարունակում Է Սպառնալիք Լինել Հայերի Համար. Լուիս Մորենո Օկամպո, Politico

11-05-2024 | 10:49

Ադրբեջանը շարունակում է սպառնալիք լինել հայերի համար. Լուիս Մորենո Օկամպո, Politico
Լրագրողների Գործառույթն Ուրիշ Է

11-05-2024 | 10:32

Լրագրողների գործառույթն ուրիշ է
Aurora Prize Մրցանակի Շնորհման Արարողությանը  Ռուբեն Վարդանյանի Կինն Ընթերցել Է Ամուսնու Նամակը՝ Բաքվի Բանտից

10-05-2024 | 15:54

Aurora Prize մրցանակի շնորհման արարողությանը Ռուբեն Վարդանյանի կինն ընթերցել է ամուսնու նամակը՝ Բաքվի բանտից
Միրզոյան-Բայրամով Հանդիպումն Ալմաթիում Սկսվել Է

10-05-2024 | 15:47

Միրզոյան-Բայրամով հանդիպումն Ալմաթիում սկսվել է
Այս Շարժումը Իշխանափոխության Մասին Չէ. Արամ Աբրահամյան

10-05-2024 | 14:33

Այս Շարժումը իշխանափոխության մասին չէ. Արամ Աբրահամյան
Փաշինյանի Հրաժարականի Պահանջով Շարժման Վարչապետի Թեկնածուն Բագրատ Սրբազանը Պետք Է Լինի. Օսկանյան

10-05-2024 | 14:27

Փաշինյանի հրաժարականի պահանջով շարժման վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանը պետք է լինի. Օսկանյան
Ալմաթիում Տեղի Կունենա Միրզոյան-Բայրամով Հանդիպումը

10-05-2024 | 13:40

Ալմաթիում տեղի կունենա Միրզոյան-Բայրամով հանդիպումը
Տեսանյութ. Անհնազանդության Ակցիաներ Բուհերում Ու Երևանի Տարբեր Փողոցներում

10-05-2024 | 13:29

Տեսանյութ. Անհնազանդության ակցիաներ բուհերում ու Երևանի տարբեր փողոցներում
Պարարվեստի Թանգարան՝ Բաց Երկնքի Տակ

10-05-2024 | 12:43

Պարարվեստի թանգարան՝ բաց երկնքի տակ

Նմանատիպ լուրեր

Ադրբեջանցիները հիմնահատակ ոչնչացրել են Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին

Լուրեր

Calendar11-05-2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է արել Նիկոլյանին դադարեցնել արդեն 20 օր տևող հացադուլը

Լուրեր

Calendar11-05-2024

Մենք սատար կը հանդիսանանք այդ նպատակին եւ նեցուկ պիտի կանգնինք անոր իրականացման․ Տէր Հայկազուն Արքեպիսկոպոս Նաճարեան

Լուրեր

Calendar11-05-2024

«Արամ Խաչատրյան» հիմնադրամը և Խաչատրյանի միջազգային փառատոնը կներկայացվեն Եվրոպական փառատոների ասոցիացիայի գագաթնաժողովին

Մշակութային լուրեր

Calendar11-05-2024

Ֆրանսիան Իսրայելին կոչ է անում դադարեցնել Ռաֆահում գործողությունը

Միջազգային լուրեր

Calendar11-05-2024

Ադրբեջանը շարունակում է սպառնալիք լինել հայերի համար. Լուիս Մորենո Օկամպո, Politico

Միջազգային լուրեր

Calendar11-05-2024

Լրագրողների գործառույթն ուրիշ է

Լուրեր

Calendar11-05-2024