• Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ216

Լուսանկարիչներ Զավեն Խաչիկյան և Արմեն Ենգոյան

Լուսանկարիչներ Զավեն Խաչիկյան և Արմեն Ենգոյան

Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխության ընթացքում մրցանակ հանձնվեց նաև «Գեղարվեստական լուսանկարչություն» անվանակարգում։ 
Այս տարի նույն անվանակարգում մրցանակի արժանացան լուսանկարիչներ Զավեն Խաչիկյանն ու Արմեն Ենգոյանը։ 

Զավեն Խաչիկյանը մրցույթին ներկայացրել էր «Անվերնագիր պատերազմ» ֆոտոշարքը։ Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցել չկարողացավ՝ թեև բազմիցս դիմել և մերժվել էր․ ստիպված էր «մասնակցել» պատուհանից՝ այն դարձնելով պատերազմը վավերագրելու տարածք, երբ լուսանկարում էր ներկայի անշարժ ընթացքն ու դրվագները։ Շարքը դարձավ յուրատեսակ վավերագրություն, որ միաժամանակ բացահայտեց քաղաքացի, անհատ Զավեն Խաչիկյանի ապրումներն ու հույզերը։

«Մրցանակակիր շարքը վաղուց էի սկսել: Այն կարծես երկխոսություն լինի․ նախ համավարակը, ապա 44-օրյա պատերազմը առիթ դարձավ շատ բաներ վերհիշելու։ Ինքներս մեր ներսում փակվելու և «ներքին» հարցերի պատասխանները գտնելու ժամանակ էր՝ առանց աղմկելու»,-մեզ հետ զրույցում նշում է լուսանկարիչն ու վստահեցնում՝ որոշ հարցերի պատասխաններ հենց հարյուրավոր լուսանկարներն էին, որոնցից ընդամենը երեքը ներկայացրեց մրցույթին։ 
Զավեն Խաչիկյանը գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ-ի Ֆիզիկայի բաժինը, ապա ընդունվել ասպիրանտուրա։ Նրա խոսքով՝ 1970-80-ականների գիտության լճացումը նրան բերեց այն մտքին, որ ֆիզիկան սիրելը մի բան է, օգտակար գործ անելը՝ այլ բան։ Գիտության ոլորտում դադար վերցրեց և սկսեց զբաղվել լուսանկարչությամբ՝ ֆոտոլրագրող աշխատելով ժամանակի մի շարք թերթերում։ 
Զավեն Խաչիկյանը լուսաբանել է 1988 թ․-ի Արցախյան շարժումը, դրան նախորդող և հաջորդող իրադարձությունները, որպես ֆոտոլրագրող մի քանի անգամ եղել պատերազմի դաշտում, Հայաստանի և մի շարք այլ երկրների առաջատար թերթերում ու ամսագրերում հրապարակել ֆոտոռեպորտաժներ։ Գործունեության վերջին տարիներին նա զբաղված է լուսանկարչության արվեստային և ոչ լրատվական խնդիրներով։ Զավեն Խաչիկյանն այն կարծիքին է, որ  ժամանակն է լուսանկարչությանը ներկայացնել նույն որակի հարցեր, ինչպիսին կարելի է առաջադրել գրականությանը, գիտությանը, ռազմարվեստին, կերպարվեստին, թատրոնին, քաղաքական միջավայրին և այլն։ «Զարգացածության ո՞ր մակարդակում է մեր հասարակությունը հիմա և ի՞նչ հարցեր ակնկալել նրանից»,-նշում է երկրի և ժամանակի խնդիրներով մտահոգ լուսանկարիչն ու ափսոսանքով հավելում՝ այդ հարցերի պատասխանն իմանալու դեպքում միայն իրավունք կունենայինք զարգացած հասարակություն կոչվելու։ 
«Մեր «հասարակությունն» ակամայից մասնակիցն է ոչ թե լայնամասշտաբ, այլև մանր-մունր ինտրիգների, հետևաբար, լուսանկարչությամբ «լուրջ» հարցեր բարձրաձայնելը առօրեական չէ: Վերջին տարիներին հրատարակածս երկու գրքերում, ոչ լրատվական մակարդակում, որոշ հարցեր «բարձաձայնել» եմ։ Ցավոք, արվեստաբանությունը թերի կրթության հետևանքով չի նկատում ու լրատվական մեդիայի արվեստային բաժիններում չի բարձրացնում նմանտիպ հարցերը»,-ընդգծում է լուսանկարիչը՝ անդրադառնալով լուսանկարչությունը՝ որպես ժամանակի անաչառ պատկեր լինել-չլինելու հարցին։ 

Խոսելով «Վահան Թեքեյան» մրցանակի մասին՝ լուսանկարիչն առանձնակի կարևորեց ներկա բարոյահոգեբանական և ֆինանսապես հոգսաշատ մթնոլորտում նման մրցանակաբաշխություն կազմակերպելը․ «Այն կարծես ուժ է տալիս անհատին, ստեղծագործողին, և նաև խրախուսում, հիշեցնում՝ որպես հայ լուսանկարիչ պարտավոր ես վերադարձնել հոգևոր ավանդդ»։ 
«Գեղարվեստական լուսանկարչություն» անվանակարգում «Վահան Թեքեյան» մյուս մրցանակակիրը լուսանկարիչ Արմեն Ենգոյանն էր՝ «Գյուղական էսքիզներ» սև-սպիտակ շարքի համար։ Յոթ լուսանկարն այդ շարքի մի փոքրիկ մասն է ընդամենը․ լուսանկարիչն այն սկսել է վաղուց։ Լուսանկարների շարքում գյուղաբնակ մարդն է՝ մտածող, արարիչ, գյուղական կյանքը՝ իր ամենօրյա աշխատանքով ու զբաղմունքով։ 
Լուսանկարչի կարծիքով՝ գունավոր նկարները երբեմն «շատախոս են», իսկ սև և սպիտակ գույները որոշ պատկերների դեպքում դիտողին հնարավորություն են տալիս ամբողջացնել նկարը՝ հաղորդելով դրան իր տրամադրությունն ու գույները։

«Շատերն աշխատում են լուսանկարել, ցույց տալ այս կամ այն հայտնի մարդուն, արտասովոր մի բան։ Աշխատավոր մարդը, որ արժեք է ստեղծում կամ ապահովում մարդկանց կենսունակությունն ապահովող ոլորտներում, դուրս է մնում ուշադրությունից։ Չէ՞ որ հենց այդ հասարակ ու պարզ մարդիկ են մնացել հայրենի հողում՝ պաշտպանելու և շենացնելու երկիրը» նշեց լուսանկարիչն ու խոստովանեց՝ հենց այդ ուշադրության պակասի պատճառով է սկսել «Աշխատավոր մարդը» շարքը, որում առանձին մաս է կազմում մրցանակակիր «Գյուղական էսքիզներ» ֆոտոշարքը։ 
Թեև հանդիպելիս Արմեն Ենգոյանը լուսանկարելու պահը բաց չի թողնում նաև հանրությանն հայտնի մարդկանց, սակայն անկեղծանում է՝ առհասարակ մեծ հաճույքով լուսանկարում է ամեն տեղ՝ շուկաներից մինչև փողոց, արհեստանոցներից մինչև գյուղ՝ պահպանելով լուսանկարչության պահը, ժամանակը պահպանելու և այն դիտողին փոխանցելու առավելությունը։
Արմեն Ենգոյանը մասնագիտությամբ ինժեներ է, աշխատել է որպես փականագործ, ռոբոտային  համակարգերի նախագծող, ապա ճարտարապետ։ Գործունեության ողջ ընթացքում լուսանկարչությունը հոբբի է եղել․ հիմա այն դարձել է բառացապես մասնագիտություն, որի շնորհիվ բազմաթիվ ձեռքբերումներ է ունեցել։ 

Նրա լուսանկարները բազմիցս տպագրվել են մի շարք ամսագրերում, թերթերում, իսկ աշխատանքները մասնակցել են ցուցադրությունների, միջազգային և հանրապետական մրցույթների։ Վերջերս Ռյազանում անցկացվող Հնագույն քաղաքների համաժողովի ժամանակ ԱՊՀ 26 և ՌԴ 40 քաղաքների ներկայացրած 833 նկարների շարքում «Մարդիկ հնագույն քաղաքների տարածքում» անվանակարգում Արմեն Ենգոյանը զբաղեցրեց երկրորդ մրցանակային տեղը՝ «Կինը միշտ կին է» խորագրով լուսանկարի համար։ 
Մեզ հետ զրույցում Արմեն Ենգոյանը չթաքցրեց՝ իր մրցանակների կողքին «Վահան Թեքեյան» մրցանակն իր ուրույն տեղն ունի՝ նախ այն ստացել է Հայաստանում, իսկ դրամական պարգևը հաճելի բան է։ 

Լուսանկարչության իր հմտությունները նա սիրով փոխանցում է դրանով հետաքրքրվածներին՝ առաջին հերթին սովորեցնելով, որ եթե ուզում ես նկարել,պետք է նկարես ամեն ինչ՝ նկատածը նույնությամբ դիտողին փոխանցելու կարևոր պայմանով։
Նշենք, որ Հայաստանի, ԱՄՆ-ի և Կանադայի Թեքեյան մշակութային միությունների համատեղ նախաձեռնությամբ արդեն 27-րդ անգամ անցկացվող «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությունն իրականացվում է «Շաքե Ղազարյան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Այս տարիներին մրցանակների և դրամական պարգևների են արժանացել հարյուրից ավելի արվեստագետներ, գիտնականներ։
«Վահան Թեքեյան» մրցանակին արժանացած լուսանկարիչներն այսօր էլ աշխատում և գործունեություն են ծավալում մի շարք ծրագրերում ու նախագծերում։ Նրանք ֆոտոսիրահարներին են փոխանցում լուսանկարչական արվեստի գլխավոր առաքելությունը՝ ակնթարթը հավերժացնելու հնարավորությունը, որ մեզ՝ դիտողներիս, թույլ է տալիս պատկերի միջոցով հաղորդակից լինել պատմությանն ու այն պահին, որ այլևս երբեք նույնությամբ չի կրկնվի։ 

  • Լրահոս
  • Close
Դիվանագետների Համահայկական Խորհրդի Հայտարարությունը

16-05-2024 | 19:11

ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆԸ
Կիրանցում Լարված Իրավիճակ Է

16-05-2024 | 15:23

Կիրանցում լարված իրավիճակ է
Բքուն Հակաֆրանսիական Հիթերիայի Մեջ Է

16-05-2024 | 14:37

Բքուն հակաֆրանսիական հիթերիայի մեջ է
Արևմուտքի Ներկայացուցիչները Վրաստանում Նպաստել Են Ժողովրդավարական Ճանապարհով Ընտրված Կառավարության Տապալման Փորձին

16-05-2024 | 14:02

Արևմուտքի ներկայացուցիչները Վրաստանում նպաստել են ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության տապալման փորձին
2023-Ին Կապիտալի Ներհոսքը 40 %-Ով Նվազել Է

16-05-2024 | 13:30

2023-ին կապիտալի ներհոսքը 40 %-ով նվազել է
Սլովակիայի Վարչապետի Դեմ Մահափորձ Է Արել Սլովակ Հայտնի Գրող Չինտուլան

16-05-2024 | 12:59

Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձ է արել սլովակ հայտնի գրող Չինտուլան
Հոգեւորականի Առաջնորդությունը Ժամանակն Է Ծնել

16-05-2024 | 11:50

Հոգեւորականի առաջնորդությունը ժամանակն է ծնել
Երևանի Պետական Համալսարանում Տեղի Է Ունեցել «Ֆիրդուսիի Շահնամեն Եւ Պարսից Լեզուն» Թեմայով Գիտաժողովը

16-05-2024 | 10:30

Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել «Ֆիրդուսիի Շահնամեն և պարսից լեզուն» թեմայով գիտաժողովը
Բաքուն 5 Ամսով Երկարացրել Է Նաև Արցախի Նախկին Ղեկավարներից Մի Քանիսի Կալանքի Ժամկետը

16-05-2024 | 10:26

Բաքուն 5 ամսով երկարացրել է նաև Արցախի նախկին ղեկավարներից մի քանիսի կալանքի ժամկետը
Խաղաղության Պայմանագրում Պետք Է Լինի Արցախի Վերադարձը, Բաքվում Պահվող Գերիների Վերադարձը. Բագրատ Սրբազան

16-05-2024 | 08:37

Խաղաղության պայմանագրում պետք է լինի Արցախի վերադարձը, Բաքվում պահվող գերիների վերադարձը. Բագրատ Սրբազան
Գիտնականները Հայտնաբերել Են Բեթհովենի Խուլության Եւ Այլ Հիվանդությունների Անսպասելի Պատճառը

16-05-2024 | 07:57

Գիտնականները հայտնաբերել են Բեթհովենի խուլության և այլ հիվանդությունների անսպասելի պատճառը
Սլովակիայի Վարչապետի Վրա Կրակել Են 5 Անգամ

16-05-2024 | 07:55

Սլովակիայի վարչապետի վրա կրակել են 5 անգամ
Գիզայում Եգիպտական Բուրգերի Մոտ Հայտնաբերված L-Ի Տեսքով Խորհրդավոր Կառույցը Շփոթեցրել Է Գիտնականներին

16-05-2024 | 07:47

Գիզայում եգիպտական բուրգերի մոտ հայտնաբերված L-ի տեսքով խորհրդավոր կառույցը շփոթեցրել է գիտնականներին
Լեմկինի Ինստիտուտի Դատապարտող Հայտարարությունը. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ծածուկ Ներգրավվածությունը Ցեղասպանության Ժխտողական Քաղաքականության Մեջ

15-05-2024 | 18:30

Լեմկինի ինստիտուտի դատապարտող հայտարարությունը. վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծածուկ ներգրավվածությունը ցեղասպանության ժխտողական քաղաքականության մեջ
Տեսանյութ. Չտեսա՞Ք, Որ Խփեց... Չէ, Չտեսա

15-05-2024 | 17:38

Տեսանյութ. չտեսա՞ք, որ խփեց... չէ, չտեսա

Նմանատիպ լուրեր

ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆԸ

Լուրեր

Calendar16-05-2024

Կիրանցում լարված իրավիճակ է

Լուրեր

Calendar16-05-2024

Բքուն հակաֆրանսիական հիթերիայի մեջ է

Պաշտոնական լուրեր

Calendar16-05-2024

Արևմուտքի ներկայացուցիչները Վրաստանում նպաստել են ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության տապալման փորձին

Տարածաշրջանային լուրեր

Calendar16-05-2024

2023-ին կապիտալի ներհոսքը 40 %-ով նվազել է

Լուրեր

Calendar16-05-2024

Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձ է արել սլովակ հայտնի գրող Չինտուլան

Միջազգային լուրեր

Calendar16-05-2024

Հոգեւորականի առաջնորդությունը ժամանակն է ծնել

Լուրեր

Calendar16-05-2024

Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել «Ֆիրդուսիի Շահնամեն և պարսից լեզուն» թեմայով գիտաժողովը

Կրթական լուրեր

Calendar16-05-2024